«Հայաստանի Բրիտանական դպրոց»-ը եզակի դպրոց է Հայաստանում, որի առաքելությունն է հիմնել ժամանակակից միջազգային դպրոց, և միջազգային որակյալ կրթությունը հասանելի դարձնել հայ դպրոցականների համար ևս` սովորողներին տրամադրելով բազմակողմանի կրթություն, որը կապահովի նոր հնարավորություններ նրանց համար: 
BISA դպրոցի հիմնական նպատակն է ապահովել Միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթության որակ, որտեղ նախատեսվում  է, որ սովորող աշակերտը ստանալու է բրիտանական ավարտական վկայական` A Level-ի ատեստատ: Այն ճանաչված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից և շրջանավարտներին հնարավորություն կտա հետագա կրթությունը շարունակել համաշխարհային բարձրակարգ կրթական հաստատություններում:

 

  • Ձգտում ենք ներգրավված բոլոր աշակերտներին ընձեռել հանդարտ ապագայի պատկեր:

  • Հնարավորություն ենք տալիս հանրակրթական դպրոցում ուսման հետ զուգընթաց ընդլայնել աշխարհայացքը, անգլերենի և մաթեմատիկայի իմացությունը հասցնել գերազանցության և, իհարկե, ստանալ միջազգայնորեն ճանաչված ավարտական վկայական:

  • Մենք կարծում ենք, որ ընտանիքից և հարազատ միջավայրից երկար ժամանակով հեռու գտնվելը վատ է ազդում երեխաների զարգացման վրա: Այդ պատճառով ստեղծում ենք համապատասխան պայմաններ, որպեսզի երեխան, մնալով հայրենիքում, կարողանա ստանալ բարձր որակի արևմտյան կրթություն:

  • Բարձր գնահատելով մեր երկրի մշակույթը և երեխաների կողմից այն ընկալելու կարևորությունը՝ աշխատում ենք այն ընդլայնել լրացուցիչ կրթության շրջանակներով՝ զուգադրելով հայկական դպրոցի կրթության հետ, ինչը ձևավորում է հետաքրքրություն և հարգանք հայ մշակույթի հանդեպ:

Մենք հավատում ենք, որ Հայաստանում  հնարավոր է ստեղծել հարմարավետ կրթական միջավայր, որում երեխաները կարող են բացահայտել իրենց թաքնված «տաղանդները» և առավելագույնին հասցնել իրենց ուժեղ կողմերը: Ունենալով առարկաների լայն բազմազանություն՝ աշակերտների համար բացվում են դեպի գիտելիքների աշխարհը տանող նոր դռներ: Մեր օգնությամբ, ելնելով համակարգված դասացուցակից և հավասարապես բաշխված ծանրաբեռնվածությունից, երեխաները կարողանում են հասկանալ, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես:
Զբաղեցնելով ոչ լրիվ ուսումնական օր` մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս զուգահեռաբար սովորել հանրակրթական դպրոցում՝ լրացնելով դասավանդվող առարկաները և ծրագիրը: Առանց ընտանիքից և ծանոթ միջավայրից անջատվելու` երեխան կարողանում է ամենաարդյունավետ ձևով ընկալել և զարգացնել իր գիտելիքները:

Այս նախագիծը նախատեսված է սովորողների համար ապահովելու բազմակողմանի և ստեղծագործական մտածելակերպ: Ընտրելով լավագույն դասախոսական կազմ` նպատակ ունենք ուսուցիչների և սովորողների միջև հաստատել լիարժեք երկխոսություն, սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման գիտակցում և ձգտում, որպեսզի նրանք ձևավորեն իրենց սեփական կարծիքը, որոշումներ կայացնեն և ստանձնեն պատասխանատվություն դրանց համար, կարողանան աշխատել թե՛ ինքնուրույն, թե՛ խմբերով` զորակցելով միմյանց և լինելով համբերատար ու հանդուրժող միմյանց նկատմամբ:  
Մեր դպրոցի ուսուցիչները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ովքեր պարբերաբար մասնակցում են մասնագիտական դասընթացների և անցնում համապատասխան վերապատրաստում, որպեսզի միշտ ապահովեն ուսուցանելու և առաջնորդական բարձր որակավորումները: