Բաց դռների օր

Հայաստանի Բրիտանական դպրոցն ուրախ է տեղեկացնել, որ 2018 թ-ի օգոստոսի 10-ին դպրոցում տեղի կունենա «Բաց դռների օր» միջոցառում:

 

Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին ժամը 19:00-ին այցելելու մեզ և ծանոթանալու դպրոցին ու կրթական միջավայրին, տեղեկանալու դպրոցի ընդհանուր դրույթների, ծրագրերի և ընդունելության կարգի մասին: Դուք հնարավորություն կունենաք նաև ծանոթանալու  դպրոցի ուսուցիչների ու անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում հատկացվելու է առանձին ժամանակահատված, որի ընթացքում կարող եք հղել դպրոցի վերաբերյալ Ձեր հարցերը և ստանալ մանրամասն պատասխաններ:

 

Նախապես գրանցվելու համար կարող եք այցելել մեզ Բաղրամյան 67/1 հասցեով կամ զանգահարել +374 43 509 709: