Բաց դաս BISA-ում ֆինանսների նախարարի կողմից

 

Սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքների օրվա առթիվ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս անցկացրեց Հայաստանի Բրիտանական դպրոցի սաների համար:

 

Հանդիպման ընթացքում նախարարը կիսվեց իր ունեցած մասնագիտական փորձով և աշակերտներին խորհուրդ տվեց մշտապես երազել ու քայլ առ քայլ մոտենալ այդ երազանքներին ու նպատակներին: Նախարարի՝ աշակերտներին տված կարևորագույն խորհուրդներից մեկն էլ գիտելիքների ու իրենց ընձեռնված հնարավորությունների գնահատումն էր: Դպրոցի աշակերտները հետաքրքրությամբ լսում էին խոսնակին և պարբերաբար հարցեր տալիս նախարարության աշխատանքի, պետական բյուջեի, ֆինանսական կառավարման, նախարարության վարած հարկա բյուջետային քաղաքանության մասին: Նախարարը սիրով պատասխանում էր բոլոր հարցերին  և խոստացավ նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական: 

Բաց դասի ժամանակ ներկա էին ԶԼՄ-ների տարբեր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հանրային հեռուստաընկերությունը, Թերթ.am, Yerkir.am և այլն: