Այցելություն Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

Նոյեմբերի 1-ին Հայաստանի Բրիտանական ավագ դպրոցի Ֆիզիկա և մաթեմատիկա հոսքի աշակերտները այցելություն կատարեցին Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ: Այցելության ժամանակ նախ աշակերտները մասնակցեցին  ֆիզիկայում արդիական խնդիրների մասին (մասնավորապես Հայաստանում) սեմինար-քննարկմանը։ Այնուհետև այց կատարեցին «Լազերային և պինդ մարմնի ֆիզիկայի» երկու լաբորատորիաներ, որտեղ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցին լազերների մասին, ականատես եղան և որոշակի չափով մասնակցեցին այնպիսի փորձերի, ինչպիսիք են ինտերֆերենցիա, լազերի իմպուլսի և բյուրեղից ֆլյուերեսցենցիայի գրանցումը օսցիլոսկոպով՝ էներգիական անցումների ուսումնասիրություն (նույն փորձը արվեց նաև ֆիլտրների օգտագործմամբ, ինչպես նաև լազերի իմպուլսի հաճախականությունը փոխելով), օպտիկական խաբկանք, ալիքային լուսատարով տեսան լրիվ ներքին անրադարձման երևույթը, լազերի ճառագայթի երկբեկումը լազերում և այլն։

 

Նմանատիպ ճանաչողական այցերը օգնում են աշակերտներին ամրապնդել արդեն իսկ ունեցած գիտելիքները և շնորհիվ փորձերի ավելի կատարելագործել այն: