Բաց դռների օր

Հայաստանի Բրիտանական դպրոցն ուրախ է տեղեկացնել, որ ապրիլի 6-ին դպրոցում տեղի կունենա Բաց դռների օր:

 

Սիրով հրավիրում ենք բոլորին ժամը 14:00-ին այցելելու մեզ և ծանոթանալու դպրոցին ու կրթական միջավայրին, տեղեկանալու դպրոցի ընդհանուր դրույթների, միջին դպրոցի KS3 և ավագ դպրոցի IA-level միջազգային ծրագրերի և ընդունելության կարգի մասին: Հանդիպման ընթացքում հատկացվելու է առանձին ժամանակահատված, որի ընթացքում կարող եք հղել դպրոցի վերաբերյալ Ձեր հարցերը և ստանալ մանրամասն պատասխաններ:

 

Նախապես գրանցվելու համար կարող եք այցելել մեզ Բաղրամյան 67/1 հասցեով կամ զանգահարել +374 43 509 709: