Փոխանցելի հմտությունների զարգացումը դպրոցում

Հայաստանի Բրիտանական դպրոցը, համագործակցելով The LOFT-ի հետ, կազմակերպում է «Փոխանցելի հմտությունների զարգացումը դպրոցում» խորագրով սեմինար, որը տեղի կունենա ‪#LoftYerevan-ում ապրիլի 5-ին, 19:00-ին:

Սեմինարի ընթացքում քննարկելու ենք՝

  • փոխանցելի հմտությունների զարգացման անհրաժեշտությունը,
  • համալսարանների և գործատուների պահանջները,
  • փոխանցելի հմտությունների զարգացումը միջազգային կրթական համակարգերում։


Սեմինարը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, ծնողների, դասավանդողների և կրթությամբ հետաքրքրվողների համար։ Սեմինարը կվարի «Հայաստանի Բրիտանական դպրոց»-ի ակադեմիական տնօրեն Աշոտ
Աբրահամյանը։ Մուտքն անվճար է։ Գրանցման հղումը՝
https://bit.ly/2JSIzBU