Բաց դռների օրեր

«Հայաստանի Բրիտանական դպրոց»-ն ուրախ է տեղեկացնել, որ 2017 թ-ի մայիս ամսին կազմակերպվելու են «Բաց դռներ»-ի օրեր: Ծրագրի շրջանակներում ծնողները և աշակերտները, նախապես ֆիքսված օրերին, կարող են այցելել դպրոց՝  կրթական միջավայրին, ուսուցիչների և անձնակազմի հետ ծանոթանալու համար: Բացի դրանից, այդ օրերին անց են կացվելու խորհրդատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվելու են դպրոցի ընդհանուր դրույթները, ծրագիրը և ընդունելության կարգը: Ինչպես նաև հատկացվելու է առանձին ժամանակ, որի ընթացքում այցելուները կկարողանան ուղղել ցանկացած տեսակի հարց՝ կապված դպրոցի հետ, և ստանալ մանրամասն պատասխան:

 

Նախապես գրանցվելու համար կարող եք այցելել մեզ Բաղրամյան 67/1 հասցեով, կամ զանգահարել +374 43 509 709: