ԲԻՍԱ-ն BLE World-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

BLE World միջազգային կրթական կազմակերպությունը, համագործակցելով Հայաստանի Բրիտանական դպրոցի հետ, իր ցանցի ուսումնական հաստատությունների աշակերտների ու ուսանողների համար կազմակերպում է ճանաչողական այցեր դեպի Հայաստան:

 

Այս ծրագրերը հնարավորություն կտան հյուրերին այցելություններ կատարել հայկական պատմամշակությային կոթողներ, թանգարաններ ու պատկերասրահներ, մասնակցել տաղանդների բացահայտման միջմշակութային միջոցառումների, ինչպես նաև ծանոթանալու ժամանակակից Երևանին, այցելելու ժամանցի վայրեր, գնումներ կատարել և Հայաստանյան կոլորիտը իրենց հետ տանել հայրենի երկրներ: 

 

BLE World-ի կողմից առաջարկվող ծրագրին ավելի մանրամասն ծանոթնալու համար հետևեք հղմանը: