Հայաստանի բրիտանական դպրոցը Կրթություն և կարիերա EXPO 2019-ի շրջանակներում

Հայաստանի բրիտանական դպրոցը եզակի դպրոց է Հայաստանում, որի առաքելությունն է հիմնել ժամանակակից միջազգային դպրոց և միջազգային որակյալ կրթությունը հասանելի դարձնել հայ դպրոցականների համար ևս: 

Մեզ մոտ միջին և ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն ստանալու բրիտանական կրթություն` ծրագրի ավարտին ձեռք բերելով Key Stage 3 և International A-Level որակավորումները: Նշված որակավորումներն ունեն միջազգային ճանաչում և հնարավորություն են տալիս BISA-ի շրջանավարտներին կրթությունը շարունակել բարձրակարգ ուսումնական հաստատություններում:

Այցելեք մեզ Կրթություն և կարիերա EXPO 2019-ի շրջնականերում ապրիլի 17-19, ժամը 11:00 - 17:00՝ զրուցելու մեր հետ և ստանալու Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ինչպես նաև հնարավորություն կունենաք ստանալ զեղջեր և նվերներ:

Մենք լինելու ենք առաջին հարկում: