Բարի գալուստ BISA

«Հայաստանի Բրիտանական դպրոց»-ը պաշտոնապես իր դռներն է բացում հայ աշակերտների համար և սկսում է 2017-2018 ուստարվա ընդունելության գրանցման գործընթացը: 

BISA դպրոցի շրջանավարտները ստանալու են միջազգային A-level ավարտական վկայական (ատեստատ), ինչը հնարավորություն կընձեռի հայ շրջանավարտներին առանց լրացուցիչ քննությունների ընդունվել այնպիսի հանրահայտ համալսարաններ, ինչպիսիք են՝ Քեմբրիջը, Օքսֆորդը, Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL) և բարձր վարկանիշ ունեցող այլ ուսումնական հաստատություններ: ​​

Դասընթացն իրականացվելու է անգլերեն լեզվով, առավելագույնը 12 հոգանոց խմբերում, օրվա երկրորդ կեսին՝ հանրակրթական դպրոցի ուսումնական օրվանից հետո: 

Հոսքային ուսուցմամբ աշակերտներն ուսումնասիրելու են անգլերեն լեզու, անգլիական գրականություն, բիզնես, կենսաբանություն, հոգեբանություն, մաթեմատիկա, պատմություն, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն,  քաղաքագիտություն, քիմիա և  ֆիզիկա առարկաները: