Ամառային ճամբար 2019

BISA-ի թիմը Աղվերանի Արթուրս հանգստյան տան, Կենաց Տուռ ճամփորդական ընկերության և մի շարք այլ կրթական ու տուրիստական հաստատությունների հետ համատեղ կազմակերպում է 10-օրյա ամառային ճամբար՝ 13 - 18 տարեկանների համար։ Ծրագրի նպատակն է զարգացնել կրթական տուրիզմն ու ակտիվ հանգիստը դեռահասների շրջանում՝ տրամադրելով փոխանցելի հմտությունների գործիքակազմ (tranferrable skills toolkit)՝ մի շարք դասընթացների, թիմային աշխատանքների և մրցույթների միջոցով։ Ինչ ենք ներառել` համառոտ.
 

  • 3 օր Երևանում՝ սեմինարներ հաղորդակցման հմտությունների, հանրային ելույթների, բանավիճելու արվեստի և այլ թեմաների շուրջ։ Այցելություններ կինո, միջոցառումներ, մեկանգամյա սնունդ Երևանի սիրված ժամանցի վայրերում, նախապատրաստում ավարտական բանավեճի մառաթոնին, թիմային հանձնարարություններ ու ծրագրային ուսուցում (project-based learning sessions)։
  • 1 օր «Միջնադարյան Հայաստանը՝ ձիարշավով» ճամփորդում ենք Աշտարակ, Ամբերդ, Սաղմոսավանք և Հովանավանք։
  • 1 օր Մաչանենց Տուն՝ նկարելու դասեր, ճանապարհ դեպի Էջմիածին:
  • 5 օր Աղվերանի Արթուրս հանգստյան տուն՝ երեքանգամյա սնունդ, լողավազան, ֆուտբոլի դաշտ, արշավներ, դասընթացներ ու սեմինարներ, սեղանի խաղեր, դերային խաղեր և ավելին։
  • Ապահովագրություն
  • Տրանսպորտ
  • Բոլոր դասընթացները և ուսուցողական նյութերը
  • Ճամբարի վերնաշապիկ, ավարտական վկայական, հաղթող թիմին անհատական գավաթներ
  • Եվ իհարկե անմոռանալի հիշողություններ, նոր ընկերներ ու հրաշալի ամառ։

 

Կարևոր oրեր

  • Բաց դռների օր՝ հարց-ու-պատասխան` Հունիսի 15
  • Ուսանողների և ծնողների հետ հանդիպում` Հունիսի 25
  • Ճամբարի սկիզբ` Հունիսի 26
  • Ճամբարի ավարտական արարողություն` Հուլիսի 5
  • Ճամբարի վերջ, վերադարձ Երևան` Հուլիսի 6
     

Ճամբարի մասնակցության արժեք 275.000 դրամ, BISA ուսանողները կստանան 25.000 դր զեղչ: Գրանցման հայտը՝ https://bit.ly/2JQWZk3

Հարցերի դեպքում գրեք մեզ այստեղ, զանգահարեք +(374) 43 509 709 կամ գրեք info@bis.am հասցեյով։ Տեղերը խիստ սահմանափակ են.