Հայաստանի Բրիտանական դպրոցի պաշտոնական բացումը

Սեպտեմբերի 9-ին իր առաջին սաներին ընդունեց Հայաստանի Բրիտանական դպրոցը (BISA):

Դպրոցը իր աշակերտներին հնարավորություն է տալիս 2 տարվա ընթացքում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, ինչն էլ եզակի հնարավորություն է ընձեռնում շրջանավարտներին առանց հավելյալ քննությունների և վերապատրաստման ընդունվել եվրոպական ու ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դասընթացները նախատեսված են բրիտանական հանրակրթական համակարգի չափանիշներին համապատասխան՝ ի հավելում ՀՀ հանրակրթական համակարգին և իրականացվում են բացառապես անգլերեն լեզվով: 

BISA-ն, տրամադրելով A-level-ի ատեստատ, նաև աջակցելու է իր ուսանողների մասնագիտական կողմնորոշման, համալսարանի ընտրության, ինչպես նաև անհրաժեշտ դիմում հայտերի փաստաթղթային հարցերը կարգավորելու գործում:

Դպրոցի բացման արարողությանը հրավիրված են եղել ԶԼՄ-ների տարբեր ներկայացուցիչներ: Վեջիններիս շարքում էին և բացմանն անդրադարձել են «Արմենպրես»-ը,  «Առավոտ» օրաթերթը, Հանրային հեռուստաընկերությունը և այլն: