"Best British Education" կրթական ցուցահանդես

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Բրիտանական դպրոցը մասնակցեց "Best of British Education" կրթական ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: 

Միջոցառման նպատակն էր ներկայացնել դպրոցականներին, ուսանողներին և տարբեր ոլորտների մասնագետներին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում և Հայաստանում առաջարկվող բրիտանական կրթական հնարավորությունները: Ցուցահանդեսին իր մասնակցությունը ունեցավ Հայստանի Բրիտանական դպրոցը՝ ներկայացնելով իր առաջարկած կրթական ծրագիրը. այն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար: Դպրոցը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների, ծնողների ինչպես նաև ցուցահանդեսին ներկա Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչանի մոտ: Դպրոցի ներկայացմանը ակտիվորեն մասնակցեցին նաև BISA-ի աշակերտները, ովքեր սիրով պատասխանեցին մասնակիցների հարցերին: 

Ցուցանահանդեսի ժամանակ նաև ներկայացվեցին այնպիսի կրթական ծրագրեր, ինչպիսիք են Chevening կրթաթոշակային ծրագիրը, John Smith Fellowship ծրագիրը, Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի առաջարկած ծրագիրը և այլն: