Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի ներկայացուցիչները BISA-ում

Հոկտեմբերի 24-ին Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանի բրիտանական դպրոցի աշակերտների հետ և ներկայացրին Շեֆֆիլդի համալսարանի կողմից առաջարկվող կրթական ծրագրերը Մեծ Բրիտանիայում և Հունաստանում: Համալսարանական ծրագրերը ներկայացրեցին համալսարանի միջազգային ուսանողների բաժանմունքի տնօրեն պն. Գրեգորի Դիկաոիսը և համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի տարածաշրջանային ղեկավար Լիլիթ Շահզադեյանը: 

 

Շեֆֆիլդի համալսարանը աշխարհի լավագույն 100 և Մեծ Բրիտանիայի «Ռասսել Գրուփ»-ի 24 համալսարանների ցանկում է: «Անհատականաությունը և կարիերան» թեմայով պն. Դիկաոիսի պրոֆեսիոնալ ներկայացումը, որը ներառում էր նաև մասնագիտական  խորհրդատվություն, բավականին տպավորեց BISA-ի աշակերտներին: Ուստի նրանք, օգտագործելով ստեղծված եզակի հնարավորությունը, հնարավորինս ամբողջական ինֆորմացիա ձեռք բերեցին առաջարկող կրթական ծրագրերի, դրանց ընձեռնած աշխատանքային հնարավորությունների և առհասարակ Մեծ Բրիտանիայում ու Հունաստանում ուսանողական կյանքի մասին: