Հանդիպում «Հայաստանի Բրիտանական դպրոց»-ի հետ

Ապրիլի 26-28 հրավիրում ենք Ձեզ այցելել 17-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և Կարիերա EXPO 2017» ցուցահանդեսը, որը տեղի կունենա «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք): 

«Հայաստանի Բրիտանական դպրոց»-ն իր մասնակցությունը կունենա թե՛ ցուցահանդեսի շրջանակներում, թե՛ կոնֆերանս-հանդիպում ձևաչափով: Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն դպրոցի ծրագիրը, առարկաները, ինչպես նաև ժամանակ կհատկացվի հարցերի համար:

Կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 16:00-17:00:

Մուտքը և՛ ցուցահանդեսին, և՛ կոնֆերանսին ազատ է:

 

Սիրով սպասում ենք Ձեզ, 

Հայաստանի Բրիտանական դպրոց/ British International School of Armenia