LCC Միջազգային համալսարանի այցը BISA

Փետրվարի 1-ին LCC Միջազգային համալսարանի ներկայացուցիչները այցելեցին Հայաստանի Բրիտանական դպրոց, հանդիպեցին աշակերտների հետ և ներկայացրին համալսարանի կրթական ծրագրերը: 

 

LCC Միջազգային համալսարանը ամերիկյան մոդելի համալսարան է, որը առաջարկում է միջազգային կրթական համակարգին համապատասխան հումանիտար կրթություն: Այն առաջնորդվում է այնպիսի հիմնական սկզբունքներով, ինչպիսիք են  քննադատական մտածողությունը, կոնֆլիկտների հաղթահարումը, արդյունավետ հաղորդակցությունը, համայնքային զարգացումը, միջդիսցիպլինար կրթությունը, առաջնորդությունը և այլն: 

Հանդպիման ընթացքում համալարանի ներկայացուցիչները մանրամասնորեն ծանոթացրին ընդունելության ընթացակարգին, կրթաթոշակ ստանալու հնարավորություններին ինչպես նաև ամառային ճամբարների տարբերակներին: Դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցեցին ներկայացմանը և իրենց հուզող հարցերը տվեցին հենց համալսարանի ներկայացուցիչներին: