Հայ Կամավորների Բանկի ներկայացուցիչը ԲԻՍԱ-ում

2018 թ. ապրիլի 5-ին Հայաստանի Բրիտանական դպրոցը հյուրընկալեց «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանին, ով հանդես եկավ  «Կամավորության դերը երիտասարդության կյանքում» թեմայով դասընթացով: 

 

Սեմինարի ընթացքում աշակերտները ակտիվ երկխոսության, թիմային խաղերի ու քննարկման արդյունքում ներկայացրեցին իրենց պատկերացումները կամավորության վերաբերյալ, նշեցին կամավորության թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Ներկաները ոլորտի ներկայացուցչի կողմից մասնագիտական տեղեկատվություն ձեռք բերեցին կամավորության սկզբունքների, հիմնահարցերի ու առհասարակ 21-րդ դարում ապրող յուրաքանչյուր երիտասարդի կյանքում ունեցած դերի մասին:

 

Հանդիպման արդյունքում հարց ու պատասխանի փուլում քննարկվեց նաև աշակերտների հետաքրքրությունների շրջանակը, առաջարկվեց «Հայ կամավորների բանկ»-ում գործող կամավորական աշխատանքների տեսակները և հնարավորությունները;