Աշակերտների աջակցման կենտրոն

 

Բրիտանական դպրոցում հաջողության հասած աշակերտները ունեն ոչ միայն ուսումնական, այլև ֆիզիկական և հասարակական նվաճումներ: Աշակերտների աջակցման կենտրոնի օգնությամբ մեր սաներն արտահայտում են իրենց կարծիքը, բացահայտում իրենց հմտությունները և ներգրավվում բովանդակալից ուսումնական գործընթացի մեջ:

 

Ուսում արտերկրում

Մենք մշակել ենք ծրագրեր՝ աջակցելու մեր աշակերտներին իրենց հետագա ուսումն արտասահմանում շարունակելու հարցում:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Խորհրդատվություն

Բրիտանական դպրոցն իր աշակերտներին տրամադրում է անվճար ուսումնական, հասարակական և վարչական խորհրդատվություն:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Կամավորական աշխատանք

Աշակերտները ներգրավվում են կամավորական նախաձեռնություններում, ինչպես ԲԻՍԱ-ում, այնպես էլ այլ կազմակերպություններում:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Նվիրատվություն

Նվիրատվության միջոցով աշակերտները ներգրավված են մնում տարբեր համայնքային, ուսումնական և հասարակական գործընթացներում:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Աշխարհը քո ձեռքերում

Կրթություն արտերկրում

 

Արտերկրում կրթություն ստանալու համար տրամադրվող աջակցությունը առաջնահերթ կարևորություն ունի հատկապես այն աշակերտների համար, ովքեր պլանավորում են իրենց ուսումնական ճանապարհը շարունակել արտասահմանյան բուհերում:

  • Ինչպե՞ս կառավարել ձեր արտասահմանյան ծրագրերը
  • Ինչպե՞ս լրացնել դիմում հայտը
  • Մոտիվացիոն նամակներ, երաշխավորագրեր և այլն
  • Լեզվական իմացության աջակցություն

Դպրոց

Խորհրդատվություն աշակերտներին

 

Աշակերտների խորհրդատվությունը առաջնակարգ կարևորություն ունի Բրիտանական դպրոցի քաղաքականության ստեղծման, աշակերտների և ծնողների հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև երաշխավորելու, որ դպրոցում ուսման ակադեմիական, հասարակական և հոգեբանական ասպեկտները հիմնված են հետևյալ արժեքների վրա՝

  • հետևողական վերաբերմունք կրթական նպատակներին
  • խորհրդատվություն ուսանողի կյանքի ցանկացած ասպեկտի շուրջ
  • կապ դպրոցի կազմի և ուսանողների միջև

Բրիտանական դպրոցի խորհրդատուի հետ անմիջական կապ հաստատելու համար դիմեք մեզ:

Ստեղծում ենք համայնք կամավորության միջոցով!

Կամավորական աշխատանք

 

BISA-ն կարևորում է ուսանողի ակտիվությունը կամավորական ծրագրերում, որոնցից շատերը օգնում են ուսանողի վերջնական միավորների ձևավորմանը, միաժամանակ հարստացնում են նաև ուսանողի CV-ն:
BISA-ն հաճախ կամավորության հնարավորություն է տալիս իր աշակերտներին դպրոցի հետ համագործակցող կազմակերպություններում, ինչպես նաև ոլորտի առաջատարների մոտ, որոնք կապված են մեր տարբեր նախագծերի հետ՝ ՏՏ-ից մինչև բիզնեսի ուսումնասիրում: Ավելի մանրամասն տեղեկությունների համար հետևեք մեր կայքի Նորություններ բաժնին և ֆեյսբուքյան էջին:

Նվիրատվություն

 

BISA-ում կան աշակերտներ, ովքեր սովորելու հնարավորություն են ստացել նվիրատվության շնորհիվ: Չնայած դպրոցի կողմից բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին տրամադրվող կրթաթոշակներին՝ դպրոցում կան նաև դիմորդներ, ովքեր, լինելով խելացի և արժանի աշակերտներ, ամեն դեպքում չեն կարողանում օգտվել կրթաթոշակներից:
Նվիրատվություն կատարելու մասին մարամասն տեղեկության համար կապ հաստատեք մեզ հետ: Ուրախ կլինենք տրամադրել տեղեկություն աշակերտի ուսումնական առաջադիմության մասին, ինչպես նաև կազմակերպել Ձեր հանդիպումը դպրոցի տարածքում՝ աշակերտներին ավելի մտերիմ ծանոթանալու նպատակով: