Դիմումի ընթացակարգ
Մենք փնտրում ենք աշակերտների, ովքեր իրենց վերլուծական մտածելակերպով և ինքնուրույն աշխատելու ունակությամբ, անձնային հատկանիշներով և նախկին ձեռքբերումներով ներդրում կունենան BISA-ի ուսումնական և հասարակական գործընթացներին:
Ժամանակացույց
Ստորև կարող եք գտնել տեղեկատվություն BISA-ում անցկացվելիք բաց դռների օրերի ու ընդունելության ժամկետների մասին՝ 2020-2021 ուստարվա համար: Ժամանակացույցին կարող եք հետևել նաև մեր Facebook և Instagram էջերում, ինչպես նաև կայքի Նորություններ բաժնում:
Ուսման վարձեր
և կրթաթոշակներ
Interntional A-Levels ուսման վճար
IA-level ծրագրի տարեկան ուսման վարձը կազմում է 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ: Ուսման վարձն իր մեջ ներառում է IA-level դասընթացներն ու տարեվերջյան ավարտական քննությունները, անգլերենի դասերը, TOEFL/IELTS և SAT քննությունների նախապատրաստական դասընթացները, ինչպես նաև արտասահմանում ուսումը շարունակելու խորհրդատվության ծառայությունը: Բավական է համեմատել այսքանը 8,000-ից 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ IA-Level և Միջազգային բակալավրիատ (IB) ծրագրերի հետ, որոնք ներառում են միայն դասընթացների արժեքը։
*Վճարված գումարները վերադարձի կամ փոխհատուցման ենթակա չեն:
Միջին դպրոցի ուսման վճար
iLowerSecondary և iGCSE միջին դպրոցի ծրագրերի ամսական վճարը 2020-2021 ուստարվա համար կազմում է 85,000 ՀՀ դրամ:
*Վճարված գումարները վերադարձի կամ փոխհատուցման ենթակա չեն:
Կրտսեր դպրոցի ուսման վճար
iPrimary կրտսեր դպրոցի ծրագրի ամսական վճարը 2020-2021 ուստարվա համար կազմում է 65,000 ՀՀ դրամ:
*Վճարված գումարները վերադարձի կամ փոխհատուցման ենթակա չեն:
Ավագ դպրոցի կրթաթոշակներ
BISA-ի սկզբունքներից մեկը բարձր առաջադիմությամբ աշակերտներին պարգևատրելն է: Առաջին ուսումնական տարվա վերջում առավելագույն միավորներ ստացած աշակերտները հնարավորություն ունեն ստանալու մինչև 90% կրթաթոշակ: Կրթաթոշակները վերանայվում են յուրաքանչյուր կիսամյակ: