Կրտսեր դպրոց
Pearson Edexcel iPrimary ծրագրի տևողությունը 6 տարի է՝ նախատեսված 5-10 տարեկան երեխաների համար: Այն կիրառվում է միջազգային կրտսեր դպրոցներում, որոնք դասավանդում են Մեծ Բրիտանիայի ուսումնական ծրագրով: Կրտսեր դպրոցն ավարտելուց հետո աշակերտները շարունակում են ուսումը iLowerSecondary միջին դպրոցի ծրագրով:
Կից հղմամբ կարող եք ծանոթանալ կրտսեր դպրոցի ծրագրին, ընդունելության ընթացակարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:
Նախակրթարան
iPrimary նախակրթարանում 5 տարեկան երեխաներն ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ՝ անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն՝ հավելված արվեստի և երաժշտության դասերով: Դասերը շաբաթական 5 անգամ են, ժամը՝ 10:00-14:00:
1-5-րդ դասարաններ
1-5-րդ դասարաններում աշակերտներն ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ՝ անգլերեն, մաթեմատիկա և բնագիտություն՝ հավելված արվեստի և երաժշտության դասերով: Դասերը շաբաթական 5 անգամ են՝ 2 դասաժամով, ժամը՝ 14:30-16:15:
Միջազգային վկայականներ
5-րդ դասարանի ավարտին աշակերտներն հանձնում են Pearson Edexcel պաշտոնական քննությունները 3 հիմնական առարկաներից և ստանում միջազգային ճանաչում ունեցող iPrimary վկայականները տվյալ առարկաներից:
iPrimary նախակրթարան
BISA-ի նախակրթարանը կամ iPrimary Pre-school-ը միամյա ծրագիր է՝ նախատեսված 5 տարեկան երեխաների համար, որի շրջանակներում աշակերտներն ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ`
- Անգլերեն
- Մաթեմատիկա
- Բնագիտություն
Կրթական ծրագիրը հավելված է արվեստի, յոգայի և երաժշտության դասերով:
Քանի որ ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության առնվազն A1/B2 մակարդակ:
BISA-ի նախակրթարանին դիմելու համար հարկավոր է՝
- Լրացնել դիմում հայտը
- Կատարել դիմում հայտի վճարումը: Գրանցման վճարը կազմում է 6,000 ՀՀ դրամ տեղի և 12,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար: Վճարված գումարը վերադարձման ենթակա չէ՝ անկախ ընդունելության արդյունքներից:
- Պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացնել դպրոց կամ սկան տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին
- Հանձնել ընդունելության քննություն անգլերեն առարկայից
- Բարեհաջող անցնել հարցազրույցի փուլը:
iPrimary 1-5-րդ դասարաններ
BISA-ի կրտսեր դպրոցը հնգամյա ծրագիր է՝ նախատեսված 6-10 տարեկանների համար, որի շրջանակներում աշակերտներն ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ`
- Անգլերեն
- Մաթեմատիկա
- Բնագիտություն
Կրթական ծրագիրը հավելված է արվեստի, յոգայի և երաժշտության դասերով:
Քանի որ ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության առնվազն A1/B2 մակարդակ:
BISA-ի կրտսեր դպրոցին դիմելու համար հարկավոր է՝
- Լրացնել դիմում հայտը
- Կատարել դիմում հայտի վճարումը: Գրանցման վճարը կազմում է 6,000 ՀՀ դրամ տեղի և 12,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար: Վճարված գումարը վերադարձման ենթակա չէ՝ անկախ ընդունելության արդյունքներից:
- Պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացնել դպրոց կամ սկան տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին
- Հանձնել ընդունելության քննություն անգլերեն առարկայից
- Բարեհաջող անցնել հարցազրույցի փուլը:
Միջազգային վկայական
5րդ դասարանի պաշտոնական ավարտական քննությունների հիման վրա աշակերտները ստանում են միջազգային ճանաչում ունեցող iPrimary վկայականներ:
Pearson-ի կողմից ստուգվող և գնահատվող այս քննությունները համապատասխանում են միջազգային խիստ ստանդարտներին և առանձնանում են միջազգային ուսանողների համար նախատեսված գնահատման համակարգով:
iPrimary ուսումնական ծրագիրն աշակերտներին ապահովում է հետագա ուսումնառության՝ մասնավորապես միջին դպրոցի iLowerSecondary ծրագրի համար անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով: