Միջին դպրոց
Միջին դպրոցի ծրագիրը բաղկացած է 2 հիմնական մասերից՝ KS3, որն իր մեջ ներառում է 5-7-րդ դասարանները, և iGCSE, որն էլ ներառում է 8-րդ և 9-րդ դասարանները:
KS3-ը բրիտանական դպրոցական չափորոշիչներով դասավանդվող ծրագիր է, որը նախապատրաստում է ուսանողներին միջազգային iGCSE կամ նմանատիպ որակավորումներին: Ծրագրի հիմքում ընկած է փոխանցելի հմտությունների ձեռքբերումը:
iGCSE-ն համաշխարհային ճանաչում ունեցող որակավորում է, որի ուսումնառության ընթացքում աշակերտները զարգացնում են անհաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հետագա ավագ դպրոցի ընդունելության համար:
Կից հղմամբ կարող եք ծանոթանալ միջին դպրոցի ծրագրին, ընդունելության ընթացակարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:
KS3 ծրագիր
5-7-րդ դասարաններում աշակերտներն ուսումնասիրում են 3 առարկա՝ մաթեմատիկա, անգլերեն և բնագիտություն: Դասերն անց են կացվում շաբաթական 3 անգամ, ժամը՝ 15:00- 17:15:
iGCSE ծրագիր
8-րդ և 9-րդ դասարաններում աշակերտները ուսումնասիրում են 3 առարկա՝ անգլերեն, մաթեմատիկա և բնագիտություն: Դասերն անց են կացվում շաբաթական 3-4 անգամ, ժամը՝ 15:00 – 17:15:
Միջազգային վկայական
9-րդ դասարանի ավարտին աշակերտները հանձնում են Pearson Edexcel պաշտոնական քննությունները և ստանում միջազգային ճանաչում ունեցող iGCSE վկայականը:
iLowerSecondary կրթական ծրագիր
KS3-ն եռամյա ծրագիր է BISA-ում, որի շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ`
- Անգլերեն
- Մաթեմատիկա
- Բնագիտություն
Քանի որ ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության առնվազն A2/B1 մակարդակ:
Դպրոց դիմելու համար հարկավոր է՝
- Լրացնել դիմում հայտը
- Կատարել դիմում հայտի վճարումը (վճարված գումարը վերադարձման ենթակա չէ՝ անկախ ընդունելության արդյունքներից)
- Պահանջվող փաստաթղթերի ցանկը սկան տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին
- Հանձնել ընդունելության քննություն անգլերեն առարկայից
- Բարեհաջող անցնել հարցազրույցի փուլը
iGCSE կրթական ծրագիր
iGCSE-ն երկամյա ծրագիր է, որի շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ՝
- Անգլերեն
- Մաթեմատիկա
- Բնագիտություն
Քանի որ ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության առնվազն B1 մակարդակ:
Դպրոց դիմելու համար հարկավոր է՝
- Լրացնել դիմում հայտը
- Կատարել դիմում հայտի վճարումը (վճարված գումարը վերադարձման ենթակա չէ՝ անկախ ընդունելության արդյունքներից)
- Պահանջվող փաստաթղթերի ցանկը սկան տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին
- Հանձնել ընդունելության քննություն անգլերեն և մաթեմատիկա առարկաներից
- Բարեհաջող անցնել հարցազրույցի փուլը
Միջազգային վկայականներ
9-րդ դասարանի պաշտոնական ավարտական քննությունների հիման վրա աշակերտները ստանում են միջազգային ճանաչում ունեցող iGCSE վկայականը յուրաքանչյուր առարկայից:
Pearson-ի կողմից ստուգվող և գնահատվող այս քննությունները համապատասխանում են միջազգային խիստ ստանդարտներին և առանձնանում են միջազգային ուսանողների համար նախատեսված գնահատման համակարգով:
iGCSE ուսումնական ծրագիրն աշակերտներին ապահովում է հետագա ուսումնառության՝ մասնավորապես International A Level ծրագրի համար անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով: