Հավելյալ Դասընթացներ

 

Հայաստանի բրիտանական դպրոցը կազմակերպում է հավելյալ դասընթացներ՝ BISA-ի դիմորդներին հնարավորինս լավ նախապատրաստելու ընդունելության քննությունների համար:

 
English for Young Learners

Հայաստանի բրիտանական դպրոցը հնարավորություն է ընձեռում ձեր երեխաներին բարելավել անգլերեն լեզվի իմացությունը, նոր ընկերներ ձեռք բերել և դասընթացի վերջում ստանալ Cambridge English միջազգային վկայական: Երեխաները կարող են հաճախել Young Learners English ծրագրի համապատասխան խմբի դասընթացներին:
Զվարճալի քննարկումների, զանազան դերային խաղերի, ուսանողական նախագծերի և խմբակային աշխատանքների միջոցով մենք կենտրոնանում ենք հաղորդակցման հմտությունների զարգացման վրա: Դասերն անց են կացվում փոքր խմբերով, որպեսզի յուրաքանչյուր երեխա անհատական ուշադրության արժանանա ուսուցչի կողմից: Ամեն շաբաթ կազմակերպվում են արտադասարանական միջոցառումներ՝ զարգացնելու ձեր երեխայի հաղորդակցման հմտությունները և անգլերենի իմացությունը:

Պայմաններ

Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը՝ 7-8 ամիս
Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 անգամ
Դասաժամերի տևողությունը՝ 1.5 ժամ
Ամսավճարը՝ 25,000 դրամ

Գրանցում

Դասընթացներին գրանցվելու համար պետք է զանգահարել 043 509 709 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի բրիտանական դպրոց՝ Բաղրամյան 67/1 հասցեով:

TOEFL

TOEFL iBT վերապատրաստման դասընթացները լավագույն կերպով անցկացնելու համար BISA-ն համագործակցում է ESOLARM թեստավորման կենտրոնի և ICLT լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնների հետ, որոնք ապահովում են՝

  • Cambridge CELTA որակավորում ունեցող ուսուցիչների թիմով
  • Տեխնիկապես ապահովված համակարգչային սրահներով
  • Մեր կողմից ստեղծված հատուկ դասընթացով, որի նպատակն է TOEFL-ի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը
  • Թղթային և էլեկտրոնային նյութերով, ինչպես նաև առցացն աջակցությամբ
  • Շաբաթական թեստերով, որոնք անց են կացվում իրական թեստի պայմաններում
  • Փոքր խմբերով՝ 5-8 աշակերտ
Պայմաններ

Դասընթացի տևողություն — 2 ամիս
Հաճախականություն — շաբաթական 3 անգամ
Դասի տևողությունը — 2 ժամ
Փորձնական թեստ — շաբաթական 1 անգամ (2 ժամ)
Ամսավճար — 45,000 ՀՀ դրամ (ցերեկային դասընթացներ), 65,000 ՀՀ դրամ (երեկոյան դասընթացներ)

Գրանցում

Դասընթացներին գրանցվելու համար պետք է զանգահարել 043 509 709 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի բրիտանական դպրոց՝ Բաղրամյան 67/1 հասցեով:

IELTS

IELTS-ի վերապատրաստման դասընթացները լավագույնս անցկացնելու համար BISA-ն համագործակցում է ESOLARM թեստավորման կենտրոնի և ICLT լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնների հետ

որոնք ապահովում են՝

  • Cambridge CELTA որակավորում ունեցող ուսուցիչների թիմով
  • Մեր կողմից ստեղծված հատուկ դասընթացով, որի նպատակն է TOEFL-ի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը
  • Թղթային և էլեկտրոնային նյութերով, ինչպես նաև առցացն աջակցությամբ
  • Շաբաթական թեստերով, որոնք անց են կացվում իրական թեստի պայմաններում
  • Փոքր խմբերով՝ 5-8 աշակերտ
Պայմաններ

Դասընթացի տևողություն — 2 ամիս
Հաճախականություն — շաբաթական 3 անգամ
Դասի տևողությունը — 2 ժամ
Փորձնական թեստ — շաբաթական 1 անգամ (3.5 ժամ)
Ամսական վճար — 45,000 ՀՀ դրամ (ցերեկային դասընթացներ), 65,000 ՀՀ դրամ (երեկոյան դասընթացներ)

Գրանցում

Դասընթացներին գրանցվելու համար պետք է զանգահարել 043 509 709 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի Բրիտանական դպրոց Բաղրամյան 67/1 հասցեով:

Ընդհանուր անգլերեն

Ընդհանուր անգլերենի վերապատրաստման դասընթացները լավագույն կերպով անցկացնելու համար BISA-ն համագործակցում է ESOLARM թեստավորման կենտրոնի և ICLT լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնների հետ: Նախատեսված է այն աշակերտների համար, ում անգլերենի իմացության մակարդակը CEFR B1 մակարդակից ցածր է: Հիմանական շեշտադրումը խոսակցական և գրավոր հմտությունների զարգացումն է: Բոլոր աշակերտները հնարավորություն ունեն մասնակցելու BISA-ի, ICLT-ի and ESOLARM-ի խմբակներին, Study abroad սեմինարներին և այլ միջոցառումներին:

Պայմաններ

Դասընթացի տևողություն — 3 ամիս
Հաճախականություն — շաբաթական 3 անգամ
Դասի տևողությունը — 2 ժամ
Ամսեկան վճար — 35,000 ՀՀ դրամ (ցերեկային դասընթացներ), 45,000 ՀՀ դրամ (երեկոյան դասընթացներ)

Գրանցում

Դասընթացներին գրանցվելու համար պետք է զանգահարել 043 509 709 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի բրիտանական դպրոց՝ Բաղրամյան 67/1 հասցեով:

Մաթեմատիկա

Հայաստանի Բրիտանական դպրոցը իրականացնում է նախապատրաստական դասընթացներ այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են սովորել BISA-ում, բայց կարիք ունեն բարելավելու մաթեմատիկայից ունեցած իրենց գիտելիքները: Այս դասընթացների գլխավոր նպատակն է արագ տեմպերով նախապատրաստել ավագ դպրոցի աշակերտներին BISA ավագ դպրոցի IA-level ծրագրի ընդունելության մաթեմակայի քննութան համար: Ծրագիր ներառում է հանրահաշիվ, թվաբանություն, ֆունկցիաներ և տրամաբանական խնդիրներ:

Պայմաններ

Դասընթացի տևողություն — 5 ամիս
Հաճախականություն — շաբաթական 3 անգամ
Դասի տևողությունը — 1.5 ժամ
Ամսեկան վճար — 28,000 ՀՀ դրամ
Դասընթացի միանվագ վճարման դեպքում — 130,000 ՀՀ դրամ

Գրանցում

Դասընթացներին գրանցվելու համար պետք է զանգահարել 043 509 709 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի բրիտանական դպրոց Բաղրամյան 67/1 հասցեով: