Դիմումի ընթացակարգ

 

Մենք փնտրում ենք աշակերտների, ովքեր իրենց վերլուծական մտածելակերպով և ինքնուրույն աշխատելու ունակությամբ, անձնային հատկանիշներով և նախկին ձեռքբերումներով ներդրում կունենան BISA-ի ուսումնական և հասարակական գործընթացներին:

 

Ժամանակացույց

 

Ստորև կարող եք գտնել տեղեկատվություն BISA-ում անցկացվելիք բաց դռների օրերի ու ընդունելության ժամկետների մասին՝ 2022-2023 ուստարվա համար: Ժամանակացույցին կարող եք հետևել նաև մեր Facebook և Instagram էջերում, ինչպես նաև կայքի Նորություններ բաժնում:

  • Մոտակա բաց դռների օրը՝ մարտ, 2022թ.
  • Դիմումների ներկայացման մեկնարկ՝ մարտ 01, 2022թ.
  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ օգոստոսի 20, 2022թ.
  • Աշնանային կիսամյակի սկիզբ՝ սեպտեմբերի 5, 2022թ.

Ուսման վարձեր
և կրթաթոշակներ

 
Interntional A-Levels ուսման վճար

IA-level ծրագրի տարեկան ուսման վարձը կազմում է 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ: Ուսման վարձն իր մեջ ներառում է IA-level դասընթացներն ու տարեվերջյան ավարտական քննությունները, անգլերենի դասերը, TOEFL/IELTS և SAT քննությունների նախապատրաստական դասընթացները, ինչպես նաև արտասահմանում ուսումը շարունակելու խորհրդատվության ծառայությունը: Բավական է համեմատել այսքանը 8,000-ից 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ IA-Level և Միջազգային բակալավրիատ (IB) ծրագրերի հետ, որոնք ներառում են միայն դասընթացների արժեքը։
*Վճարված գումարները վերադարձի կամ փոխհատուցման ենթակա չեն:

Միջին դպրոցի ուսման վճար

5-7րդ դասարանների ամսական վճարը 2022-2023 ուստարվա համար կազմում է 35,000 ՀՀ դրամ, իսկ iGCSE միջազգային ծրագրի ամսական վճարը 8-րդ և 9-րդ դասարանների համար կազմում է 85,000 ՀՀ դրամ:
*Վճարված գումարները վերադարձի կամ փոխհատուցման ենթակա չեն:

Կրտսեր դպրոցի ուսման վճար

Հարգելի դիմորդ, այս պահին Բրիտանական դպրոցի կրտսեր ծրագիրը չի գործում:

Ավագ դպրոցի կրթաթոշակներ

BISA-ի սկզբունքներից մեկը բարձր առաջադիմությամբ աշակերտներին պարգևատրելն է: Առաջին ուսումնական տարվա վերջում առավելագույն միավորներ ստացած աշակերտները հնարավորություն ունեն ստանալու մինչև 60% կրթաթոշակ: Կրթաթոշակները վերանայվում են յուրաքանչյուր կիսամյակ: