Միջազգային կրթություն Հայաստանում

 

Հայաստանի Բրիտանական Դպրոցը անկախ կրթական հաստատություն է. մենք չենք ֆինանսավորվում որևէ կրոնական, պետական, հասարակական, մասնավոր կամ հանրային հաստատությունների, միջազգային կամ պետական կառույցների կողմից, չենք գործում նվիրատվությունների հաշվին և հաշվետու ենք միայն մեր աշակերտներին և անձնակազմին։

Մեր նպատակը միջազգայնորեն ճանաչված ուսումնական ծրագրերի և նորարար կրթական մեթոդների միաձուլումն է հայկական լավագույն կրթական ավանդույթների հետ: Բրիտանական Դպրոցը համագործակցում է ընտրյալ մանկավարժների և հետազոտողների հետ՝ իրագործելու այս նպատակը՝ հատելով պետական և մասնավոր ուսուցման հաստատված սահմանները՝ հանուն նորարար կրթության:

Ստրոև կարող եք ծանոթանալ Pearson KS3, iGCSE և A-levels-ի, ինչպես նաև հայկական հանրակրթական ավագ դպոցի ծրագրերին:

Միջազգային KS3 և iGCSE միջին դպրոցի աշակերտների համար

 

Միջին դպրոցը մանկությունը և պատանեկությունն իրար կապող  կամուրջն է, որն անցնելիս ուսման պրոցեսը դառնում է ավելի գիտակցված: Այս փուլը անձի զարգացմանը նպաստող հնարավորություններ, հետաքրքրությունների և հմտություններ բացահայտելու համար է։ 

Հայաստանի Բրիտանական Դպրոցում միջին դպրոցի աշակետրները մասնակցում են անգլերենի, մաթեմատիկայի և բնագիտության (Ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա) դասընթացների, որոնք դասավանդվում են անգլերենով , շաբաթական 3֊5 անգամ ՝ ժամը 15:00֊18:00֊ը:

5-7-րդ դասարանների աշակերտները սովորում են KS3 ուսումնական ծրագրով (կարդալ ավելին), մինչդեռ 8-9-րդ դասարանները ՝ iGCSE ծրագրով (կարդալ ավելին)՝ ձեռք բերելով համապատասխան հիմք ապագա ակադեմիական ծրագրերի համար:

Միջազգային A-Level ավագ դպրոցականների համար

 

Կյանքի այս առանցքային փուլը հիմնական առարկաների վերաբերյալ գիտելիքները խորացնելու և միաժամանակ հետաքրքրող մասնագիտական ոլորտն ուսումնասիրելու ժամանակն է։ Pearson Edexcel միջազգային A-level-ը (կարդացեք ավելին) տալիս է համաշխարհային ճանաչում ունեցող որակավորումներ, որոնք իրենց հերթին ճանապարհ են բացում դեպի միջազգային առաջատար համալսարաններ: Ավագ դպրոցում նաև խրախուսվում է աշակերտների քննադատական մտածողությունն ու ինքնուրույնությունը։ 

Բրիտանական Դպրոցի A-level-ի բաժիններն են՝ Բիզնես և տնտեսագիտություն, ՏՏ-ն և մաթեմատիկա/ֆիզիկան, որոնք դասավանդվում են անգլերենով շաբաթական 4-5 օր, ժամը 15-18:15: Մեր ծրագրերի և A֊ level ուսանողների ակադեմիական և արտադասարանական հաջողությունների մասին կարող եք իմանալ ավելին մեր բաց դռների միջոցառումներին:

Հայական հանրակրթական ավագ դպրոց

 

Հայաստանի Բրիտանական դպրոցը ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից լիցենզավորված ավագ դպրոց է։ Այստեղ պետական ուսումնական ծրագիրը միջազգային ուսուցողական մոտեցումների հետ մեկտեղ հնարավորություն են ստեղծում նորովի վերարտադրել ավագ դպրոցի կրթական նյութը։  

Այսպիսով ԲԻՍԱ-ի սաները հնարավորություն ունեն ստանալու լիարժեք հայկական ավագ դպրոցի կրթություն միջազգային մեթոդաբանությամբ՝ ի շնորհիվ հայկական և Pearson թիմերի համագործակցության: Դպրոցն ավարտելիս ուսանողներին տրվում է հայկական ավարտական դիպլում։ Դպրոցի մանրամասներին և ընդունելության ընթացակարգին ծանոթանալու համար այցելեք Ընունելություն 2024 էջը։

A-levels & Ավարտական Ատեստատ մեկ դպրոցում

 

ԲԻՍԱ-ի ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն համատեղելու A-level և հայկական ավագ դպրոցի ծրագիրը երեք տարիների ընթացքում՝ այսպիսով ապահովելով արդյունավետ ուսուցում՝  խրախուսող միջավայրում: 

Այս տարբերակը հատկապես նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը միջազգային համալսարաններում, Հայաստանի կամ միջազգային ԲՈՒՀ-երում, քանի որ այն հնարավորություն է տալիս հայկական դպրոցի ատեստատը և միջազգային A-level որակավորումներն օգտագործել միաժամանակ՝ ապահովելով ուսանողներին մրցակցային առավելությունների:

Համատեղ ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար գրանցվեք բաց դռների օրերին։