Միջին դպրոց

 

Միջին դպրոցի ծրագիրը բաղկացած է 2 հիմնական մասերից՝  KS3, որն իր մեջ ներառում է 5-7-րդ դասարանները, և iGCSE, որն էլ ներառում է 8-րդ և 9-րդ դասարանները:

KS3-ը բրիտանական դպրոցական չափորոշիչներով դասավանդվող ծրագիր է, որը նախապատրաստում է ուսանողներին միջազգային iGCSE կամ նմանատիպ որակավորումներին: Ծրագրի հիմքում ընկած է փոխանցելի հմտությունների ձեռքբերումը:

iGCSE-ն համաշխարհային ճանաչում ունեցող որակավորում է, որի ուսումնառության ընթացքում աշակերտները զարգացնում են անհաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հետագա ավագ դպրոցի ընդունելության համար:

Կից հղմամբ կարող եք ծանոթանալ միջին դպրոցի ծրագրին, ընդունելության ընթացակարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:

BISA միջին դպրոցի տեղեկատու

KS3 ծրագիր

5-7-րդ դասարաններում աշակերտներն ուսումնասիրում են 3 առարկա՝ մաթեմատիկա, անգլերեն և բնագիտություն: Դասերն անց են կացվում շաբաթական 3 անգամ, ժամը՝ 15:00- 17:15:

iGCSE ծրագիր

8-րդ և 9-րդ դասարաններում աշակերտները ուսումնասիրում են 3 առարկա՝ անգլերեն, մաթեմատիկա և բնագիտություն: Դասերն անց են կացվում շաբաթական 3-4 անգամ, ժամը՝ 15:00 – 17:15:

Միջազգային վկայական

9-րդ դասարանի ավարտին աշակերտները հանձնում են Pearson Edexcel պաշտոնական քննությունները և ստանում  միջազգային ճանաչում ունեցող iGCSE վկայականը:

iLowerSecondary կրթական ծրագիր

KS3-ն եռամյա ծրագիր է BISA-ում, որի շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ`

  1. Անգլերեն
  2. Մաթեմատիկա
  3. Բնագիտություն

Քանի որ ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության առնվազն A2/B1 մակարդակ:

Դպրոց դիմելու համար հարկավոր է՝

  • Լրացնել դիմում հայտը
  • Կատարել դիմում հայտի վճարումը (վճարված գումարը վերադարձման ենթակա չէ՝ անկախ ընդունելության արդյունքներից)
  • Պահանջվող փաստաթղթերի ցանկը սկան տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին
  • Հանձնել ընդունելության քննություն անգլերեն առարկայից
  • Բարեհաջող անցնել հարցազրույցի փուլը
iGCSE կրթական ծրագիր

iGCSE-ն երկամյա ծրագիր է, որի շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են 3 հիմնական առարկաներ՝

  1. Անգլերեն
  2. Մաթեմատիկա
  3. Բնագիտություն

Քանի որ ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության առնվազն B1 մակարդակ:

Դպրոց դիմելու համար հարկավոր է՝

  • Լրացնել դիմում հայտը
  • Կատարել դիմում հայտի վճարումը (վճարված գումարը վերադարձման ենթակա չէ՝ անկախ ընդունելության արդյունքներից)
  • Պահանջվող փաստաթղթերի ցանկը սկան տարբերակով ուղարկել [email protected] էլ. հասցեին
  • Հանձնել ընդունելության քննություն անգլերեն և մաթեմատիկա առարկաներից
  • Բարեհաջող անցնել հարցազրույցի փուլը
Միջազգային վկայականներ

9-րդ դասարանի պաշտոնական ավարտական քննությունների հիման վրա աշակերտները ստանում են միջազգային ճանաչում ունեցող iGCSE վկայականը յուրաքանչյուր առարկայից:

Pearson-ի կողմից ստուգվող և գնահատվող այս քննությունները համապատասխանում են միջազգային խիստ ստանդարտներին և առանձնանում են միջազգային ուսանողների համար նախատեսված գնահատման համակարգով:

iGCSE ուսումնական ծրագիրն աշակերտներին ապահովում է հետագա ուսումնառության՝ մասնավորապես International A Level ծրագրի համար անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով: